Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար


Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 20!!!

Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար!!!

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ:

 Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստել նրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը հասարակական գործընթացներին:

Ծրագիրը պետք է իրականացվի 2020 թ-ից հետո Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում հաստատված կանանց և աղջիկների շրջանակում: Ծրագիրը կարող է ներառել թիրախային խմբի համար ապահով տարածքի ստեղծում, իրենց իրավունքների մասին իրազեկում, իրավունքների իրացման աջակցություն, սոցիալ հոգեբանական հմտությունների զարգացում, աջակցման խմբերի ստեղծում, կորուստ ունեցած կամ հոգեբանական տրավմա վերապրած անձանց համար հոգեկան առողջությանն ուղղված ծրագրեր:

Ենթադրամաշնորհի չափ՝ 2.192.500 ՀՀ դրամ
Ծրագրի ժամկետ՝ փետրվարի 1-ից ապրիլի 30-ը (1-3 ամիս)


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post