⏳Վերջնաժամկետը ` հունվարի 15!!!
📢🇦🇲Ուսանողական նախաձեռնությունների ծրագիր!!!
📌🇦🇲«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը հայտարարում է "Student Democracy Now !" ուսանողական նախագծի մասնակցության հայտերի ընդունման մասին։
📌Եթե ուսանող ես և ցանկանում ես հանդես գալ ուսանողական նախաձեռնություններով, ապա շտապիր դիմել։
📜Նախագծի շրջանակներում նախատեսվում է ուսանողական 4️⃣-օրյա ճամբար-աշխատարան, որի շրջանակներում մասնակիցները փորձառու դասընթացավարների և մենթորների աջակցությամբ հնարավորություն կունենան մշակել նոր ուսանողական նախաձեռնություններ և նախագծեր, որոնք միտված կլինեն համալսարանական և ուսանողական կյանքում առկա հիմնախնդիրների լուծմանը։
🗓️Ճամբար-աշխատարանը տեղի է ունենալու 2️⃣0️⃣2️⃣4️⃣ թ.-ի հունվարի 2️⃣9️⃣-ից փետրվարի 2️⃣-ը, Դիլիջանում։
❗Ճամբար-աշխատարանից հետո առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները իրականացնելու են իրենց կողմից մշակված նախագծերը։
📌Նախագծերի իրականացումից հետո տեղի կունենա համաուսանողական կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախագծերի արդյունքում գրանցած հաջողություններն ու արդյունքները, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներին ներկայացնել իրենց առաջարկությունները ՀՀ🇦🇲 բուհերում ուսանողական ժողովրդավարության կայացման վերաբերյալ։
❗Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել մեդիաարշավ ուսանողական նախաձեռնությունների կողմից իրականացվող նախագծերի մասին։
💰Կազմակերպիչները հոգում են մասնակիցների տեղափոխման, կացության և սննդի հետ կապված ծախսերը։