«Սցենարական վարպետության» և «Անիմացիայի» անվճար դասընթաց

Վերջնաժամկետը ` հունվարի 10!!!

«Սցենարական վարպետության» և «Անիմացիայի» 🆓 դասընթաց!!! 

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան հայտարարում է ընդունելություն «Սցենարական վարպետություն» և «Անիմացիա» բաժիններում:

«Սցենարական վարպետություն» բաժին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, որոնք ունեն սցենարական աշխատանքի որոշակի փորձ հեռուստատեսությունում և կինոյում ու ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները, ինչպես նաև գրական տաղանդով օժտված անհատներ, որոնք ցանկություն ունեն իրենց գրական հնարավորությունները փորձել կինոյի և հեռուստատեսության ոլորտում:
Դիմում հայտից բացի՝ անհրաժեշտ է ներբեռնել մեկ սցենար կամ մեկ արձակ գործ:

«Անիմացիա» բաժին կարող են դիմել անիմացիայի ոլորտում բազային գիտելիք ունեցողները, որոնք ցանկանում են էլ ավելի մասնագիտանալ և դառնալ հեռուստատեսային վիզուալ ձևավորման աշխատանքների անմիջական մասնակիցը:
Դիմում հայտը լրացնելիս անհրաժեշտ է կցել պորտֆոլիո:

Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ վեց ամիս: Լավագույնները աշխատանքի կանցնեն Առաջին ալիքում։

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն