Թոփ հրապարակումներ

Հետազոտական պրակտիկա Ճապոնիայում

⏳Վերջնաժամկետը հոկտեմբերի 15!!!

🔊«OIST» հետազոտական պրակտիկայի ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!

📌Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Օկինավայի Ինստիտուտի կողմից առաջարկվող ծրագիրն արտասահմանցի ուսանողների համար անվճար գիտա-տեխնիկական հետազոտական պրակտիկայի հիանալի հնարավորություն է Ճապոնիայում։ 
⏰Տեւողությունը կազմում է 2-6 ամիս, բայց հիմնականում 10-12 շաբաթ։
🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, բժշկական ապահովագրությունը, աջակցում վիզայի ձեռք բերման հարցում, տրամադրում կրթաթոշակ, փոխհատուցում ավիատոմսի վճարը։ 

🔎Կարող են դիմել ցանկացած երկրից, բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող, 🇬🇧 իմացությամբ ուսանողներ։ 

⏳Հայտադիմումները ընդունվում են տարեկան երկու անգամ հետեւյալ ժամկետներով`
👉Մարտի 15- ապրիլի 15 հոկտեմբեր- մարտ ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար,
👉Սեպտեմբերի 15- հոկտեմբերի 15` հաջորդ տարվա ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post