Երեւան քաղաքի վերաբերյալ ֆիլմերի սցենարի բաց մրցույթ

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 10!!!

📢🇦🇲Երևան քաղաքի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների համար ստեղծագործական 💰դրամաշնորհի բաց մրցույթ!!! 

📌🇦🇲Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: 🟢Մասնավորապես, ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: ❗Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչված հինգ սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը:  

ℹ️ Մանրամասները`
https://www.yerevan.am/hy/news/erewani-k-aghak-apetarane-haytararowm-e-steghtsagortsakan-dramashnorhi-bats-mrts-owyt-erewan-k-aghak/

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post