Խաղերի ստեղծման անվճար դասընթաց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 24!!!

📢🇦🇲Շիրակի մարզի երիտասարդների համար խաղերի ստեղծման 🆓դասընթաց Գյումրիում!!! 

✨Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես դառնալ խաղի հեղինակ ընդամենը մի քանի ժամում❓

📌🇦🇲«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է խաղերի ստեղծման ևս մեկ նոր, կարճաժամկետ դասընթաց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ)՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

📌«Ստեղծի՛ր խաղ 12 ժամում AI-ի օգնությամբ» դասընթացի շրջանակում դու ձեռք կբերես հիմնարար գիտելիքներ ու հմտություններ խաղերի ստեղծման համար, ինչպես նաև կստեղծես քո իսկ հեղինակային խաղերը կամ դրանց նախատիպերը՝ բազմաթիվ AI գործիքների օգնությամբ։


⏰Տևողությունը՝ 12 ժամ (6 օր)
🏢Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ք․ Գյումրի, Գայի 1)։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post