Global Korea Scholarship-University Industry Cooperation



🔊GKS-UIC 💰 ամբողջական Կրթաթոշակային ծրագիր` 🇰🇷Հվ. Կորեայի ԲՈՒՀ-երում ՏՏ բնագավառում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!



📌GKS-UIC-ն (Global Korea Scholarship-University Industry Cooperation) 🇰🇷Հվ. Կորեայի Կառավարության կողմից առաջարկվող նորաստեղծ կրթաթոշակ է, որն համակարգվում է NIIED-ի կողմից։ ❗Այն հայտնի Global Korea Scholarship կրթաթոշակի ենթատեսակն է, սակայն նախատեսված է միայն ՏՏ բնագավառում բակալավրատի ուսանողների համար եւ ուղղված է արագ զարգացող կորեական տեխնոլոգիական միջավայրում արտասահմանցի երիտասարդ տաղանդների կարիերայի զարգացմանն ու ներգրավմանը ։

🎓Կրթաթոշակն հնարավորություն է ընձեռում ՏՏ ուղղվածությամբ Բակալավրիատի ծրագրերով ուսանել 🇰🇷 մի շարք ԲՈՒՀ-երում։
🔤Ուսման լեզուն` 🇬🇧, կամ 🇰🇷 է (կախված ծրագրից):

⏰Կրթաթոշակի տեւողությունը 5 տարի է ( 🇰🇷 լեզվի մեկամյա կուրս + չորսամյա բակալավրիատ ):

🔎 Կրթաթոշակին կարող են դիմել 🇰🇷 քաղաքացի չհանդիսացող, մինչեւ 25 տարեկան ուսանողներ։


💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, 🇰🇷 լեզվի կուրսն, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

🟢Հայտերն ընդունվում են առանձին` յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի կողմից։
⏳Հայտերի ընդունման ժամկետը` գարնանն է։


ℹ️GKS կրթաթոշակի պաշտոնական լրահոսը

Որպես օրինակ ` նախորդ փուլի մանրամասները

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն