Chinese Government Scholarship


🔊🇨🇳Չինական Կառավարության ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր ( CSC)!!!



📌Ծրագիրն նպատակաուղղված է Կրթության, մշակույթի, առեւտրի, կրթական փոխանակման միջոցով 🇨🇳Չինաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ համագործակցության ու փոխճանաչման խթանմանը։

❗Կրթաթոշակն համակարգվում է Չինական կրթաթոշակային Խորհրդի կողմից։

📌CSC Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` 🇨🇳 շուրջ 274 ԲՈՒՀ-երում🎓 բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

📌Կրթաթոշակին դիմելու հիմնական պայմանները`
👉Դիմորդն պետք է լինի արտասահմանցի ուսանող ( ոչ 🇨🇳 քաղաքացի);
👉 Այդ պահին չունենա 🇨🇳 Կառավարության կողմից տրամադրվող այլ կրթաթոշակ,
👉Տարիքային առավելագույն սահմանը` բակալավրատի ուսանողների համար ` 25; մագիստրատուրան` 35; PhD-ն` 40։
👉Բակակավրիատի ծրագրերի համար ունենա միջնակարգ, կամ էկվիվալենտ կրթության հավաստագիր, մագիստրատուրայի համար ` բակալավրատի աստիճան, PhD-ի համար ` մագիստրոսի աստիճան։

📌Կրթաթոշակին դիմելու համար հիմնական պահանջվող փաստաթղթերն են `
👉Բարձրագույն / միջնակարգ որակավորման վերաբերյալ Նոտարական թարգմանված փաստաթուղթ,
👉Առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնապես հաստատված փաստաթուղթ,
👉 CV
👉2 « ռեկոմենդացիոն» նամակ։
👉TOEFL , կամ IELTS հավաստագիր, կամ 🇬🇧 իմացությունը հաստատող այլ փաստաթուղթ (🇬🇧 սովորելու դեպքում); կամ HSK հավաստագիր (🇨🇳 սովորելու դեպքում):
👉Ուսումնական պլան/ հետազոտական նախագիծ
👉Անձնագրի պատճե։

📝Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇨🇳 լեզուներով` CSC հարթակի միջոցով։

⏳Կրթաթոշակի հայտերն հիմնականում ընդունվում են հունվար- ապրիլ ընթացքում (սակայն կոնկրետ ժամկետները ու ամբողջական պայմանները սահմանվում են առանձին համալսարանների կողմից)):

ℹ️Մանրամասները

0/Post a Comment/Comments

Գրել մեկնաբանություն